ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ինչ արժե ՀՀԿ-ի ինքնավստահությունը

Ինչ արժե ՀՀԿ-ի ինքնավստահությունը
02.04.2014 | 16:19

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում ԱԺ ՀՀԿ խմբակցությունը թվացյալ հանգստություն է ցուցաբերում, ամեն անգամ պատճառաբանելով, թե ԱԺ-ում որոշումը չի կարող ընդունվել, քանի որ իրենք մեծամասնություն են: Սակայն այս ինքնավստահությունը, պարզվում է, այնքան էլ տեղին չէ՝ մի քանի պատճառներով: Նախ, փաստ է, որ քանակն ամենևին էլ որակի մասին չի խոսում, և այդ նույն մեծամասնությունը մեկ վայրկյանում կարող է վերածվել փոքրամասնության, եթե իշխանության դիրքերը սպառնալիորեն խարխլվեն։ Իսկ այս հանգամանքը բացառել պետք չէ:

Բացի այդ, ՀՀԿ-ում բոլորը չէ, որ վստահ են իրենց «կոճակային» մեծամասնության միակամությանը: Քիչ չեն այն հանրապետականները, որոնք իրական մտահոգություն ունեն, որ եթե ԲՀԿ-ն գործին «լուրջ» մոտեցավ, իսկ դրան էլ խառնվեց դրսի միջամտությունը, իրենց իշխանությունն այլևս պատմություն կդառնա: Ի դեպ, այս ՀՀԿ-ականները մեզ հետ զրույցում մեղադրեցին իրենց կուսակցության այն անդամներին, որոնք ի միջի այլոց են վերաբերվում քառյակի գործողություններին, պատկերավոր նկատելով, որ նրանք «փորձանք» են բերելու իրենց գլխին:
Եվ հետո, այնպես չէ, որ ՀՀԿ-ն այնքան կուռ է, որ առնետավազքը հնարավոր է կանխել: Այս հեռանկարը ՀՀԿ-ի «սթափ» ուղեղները ևս չեն բացառում: Այս հանգամանքը հաշվի առնելով, ներքին օգտագործման համար խմբակցությունում և կուսակցությունում մշտապես քարոզչություն է տարվում, թե ոչիշխանական ուժերի մոտ ոչինչ էլ չի ստացվի: Թե սա որքան ժամանակ հուսադրող կարող է լինել, դժվար է ասել, բայց փաստ է, որ առաջիկայում սպասվող քառյակի եռօրյա հանրահավաքներում կարող են անակնկալներ լինել: Հիշեցնենք՝ Յանուկովիչի վարչակազմն էլ Մայդանին «լուրջ» չէր վերաբերվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ